Կարեն Կարապետյանը հանդիպել է ԼՂՀ խորհրդարանականների հետAysor.am-ը գրում է.
Նոյեմբերի 5-ին ԼՂՀ ԱԺ-ում տեղի է ունեցել խորհրդարանի մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների հանդիպումը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և նրա հետ Արցախ ժամանած կառավարության մի խումբ անդամների հետ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունը:
 
Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը կարևորել է  ՀՀ վարչապետի՝ Արցախ այցի շրջանակում ԼՂՀ օրենսդիր մարմնի հետ հանդիպելու նախաձեռնությունը:
 
«Այս այցը միայն արարողակարգային չէ, այն ակնհայտ նպատակային մտադրություն է Արցախ-Հայաստան բարձր մակարդակի հարաբերությունները ոչ միայն պահելու, այլև՝ դրանք ընդլայնելու, խորացնելու և առկա կապերը համակողմանի դարձնելու համար», - նշել է Աշոտ Ղուլյանը:
 
Այնուհետև խորհրդարանի նախագահը Կարեն Կարապետյանին է ներկայացրել հանդիպմանը ներկա ԼՂՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին և խմբակցությունների ղեկավարներին:
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կարեն Կարապետյանը ընդգծել է, որ այս այցը հնարավորություն է՝ Հայաստանի և Արցախի միջև կապերն ավելի ամրապնդելու համար:
 
«ՀՀ կառավարության անդամների համար կարևոր է քննարկել, լսել ձեր տեսակետները ՀՀ և ԼՂՀ տնտեսական և անվտանգության հարցերի վերաբերյալ», - նշել է Կարեն Կարապետյանը:
 
Հանդիպման ընթացքում ԼՂՀ ԱԺ պատգամավորները ՀՀ վարչապետի հետ քննարկել են տնտեսական, սոցիալական, քաղաքական ոլորտներին և դրանց օրենսդրական կարգավորումներին վերաբերող հարցեր:
 
Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ օրենսդիր-գործադիր երկխոսությունը շարունակելու նպատակով, հաջորդաբար քննարկել գործնական համագործակցության թեմաները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել