Մարդիկ հաճախ դժվարությամբ են պատկերացնում, թե ինչպիսին է կյանքն այլ երկրներում: Սակայն կան բաներ, որ միավորում են ողջ մարդկությանը: Մենք բոլորս ունենում ենք նույն զգացմունքները՝ ուրախություն, հուսահատություն, ատելություն, սեր, տխրություն, ոգևորություն, հուզմունք, ցանկություն: Բոլորս էլ պատրաստ ենք ամեն մի դժվարության միջով անցնելով հասնել մեր նպատակներին:

Այս լուսանկարներն արտահայտում են այն զգացմունքների մեծ մասը, որոնք մարդկությունն ունենում է ամեն օր: Մի անգամ զգալուց հետո դժվար է դրանք մոռանալը:

 

Չինաստան: 11-ամյա տղան, որը գլխուղեղի ուռուցք ուներ, ցանկություն է հայտնել նվիրաբերել իր լյարդն ու երիկամներն այն մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն, քանի որ գիտեր, որ մահանալու է:

17-ամյա Ժան Ռոզ Կասմիրը ծաղիկ է տալիս զինվորներից մեկին 1967 թ. Պենտագոնում հակապատերազմյան բողոքի ակցիայի ժամանակ:

10-ամյա աղջնակը ժպտում է տարիքով մեծ ամուսնուց ամուսնալուծվելուց հետո:

Կուսակրոնը կիսում է իր ուտելիքը վագրի հետ:

3 շաբաթական ալբինոսը փաթաթված քնած է իր զարմիկի կողքին:

Բալի: Տղամարդը բամբուկե ֆլեյտա է նվագում մի հաշմանդամ տղայի համար, ում իր սեփական որդու նման է սիրում:

Վիրաբույժը 23-ժամյա սրտի փոխպատվաստման վիրահատությունից հետո: Նրա օգնականը քնած է անկյունում:

Նրա հիվանդը ոչ միայն ողջ մնաց, այլ ապրեց վիրաբույժից էլ երկար, որը մահացավ 2009 թ.:

Կինը նստած է ամուսնու գերեզմանի մոտ իրենց ամուսնության տարեդարձից մեկ օր առաջ:

Լրագրողը երեխային փրկելով անցնում է կամուրջը 1936 թ.-ի Իսպանական քաղաքացիական պատերազմի ժամանակ:

Կինը կորեական պատերազմում ամուսնու անհետանալուց 60 տարի անց վերջապես ստանում է նրա աճյունը:

Ռուանդայից այս երիտասարդ տղան ցուցադրում է իր սպիները՝ մահվան ճամբարից ստացած:

Չինաստան: Մարդիկ փրկում են կնոջը ինքնասպանություն գործելուց:

Այս մարդը բողոքի ցույց է կատարում Տյանմենի հրապարակում, Պեկին, 1989 թ.:

Վանկուվեր: Երաժիշտը լալիս է զոհվածների հիշատակին նվիրված համերգի ժամանակ:

Եթովպիա: Էրբոր ցեղի երեխա:

Դասական բալետի դպրոցի աշակերտներ, որը ցեղասպանությունից հետո առաջինն է Ռուանդայում:

100,000 կուսակրոն աղոթում է աշխարհի խաղաղության համար:

Իռլանդացի պատանին գոռում է անգլիացի զինվորների վրա Հյուսիսիռլանդական անկարգությունների ժամանակ:

Կոսովո: Փոքրիկ տղային փշալարերի միջով գաղթածների ճամբարից տեղափոխում են իր տատիկի և պապիկի մոտ:

Կորեական պատերազմի ժամանակ զինվորը կերակրում է 2-շաբաթական կատվին:

Աֆղանստան: Փոքրիկ աղջնակը բռնել է ամերիկացի զինվորի ձեռքը:

Աստղագնաց Աննա Լի Ֆիշերը 1985 թ. Life ամսագրի շապիկին: Նա առաջինն էր, ով տիեզերքում մայր է դարձել:

Եթովպիայի Մուրսի ցեղի կանանցից մեկը հայտնվել է «Vogue» ամսագրի շապիկին առաջին անգամ:

Երիտասարդ աղջիկներ, Թեհրան:

Հրշեջը փրկում է փոքրիկ աղջկա, ԱՄՆ:

Երեխաներ, որոնք ապրում են Արկտիկական շրջանում, Տազով թերակղզի, Ռուսաստան:

Գվատեմալացի աղջնակը վախեցած գրկել է իր կատվին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել