Tert.am-ը գրում է.

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստն այսօր վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ-ականները քննարկել են կուսակցության հերթական համագումարի կազմակերպչական խնդիրները, կուսակցության ծրագրում սպասվելիք փոփոխությունները, ներկուսակցական հարցեր:

Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու հարցին, նա ասաց, որ գոնե այսօրվա նիստում նման հարց չի քննարկվել: Էդուարդ Շարմազանովը որևէ հստակ բան չասաց՝ Կարեն Կարապետյանը դիմում գրե՞լ է ՀՀԿ-ին անդամակցելու համար, թե ով: «Պարոն վարչապետը, պարոն Նախագահի հետ, երբ որ ժամանակը գա, կքննարկեն, կորոշեն»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ անկախ նրանից Կարեն Կարապետյանը անդամակցելու համար կդիմի, թե չի դիմի կուսակցությանը, նա Հայաստանի Հանրապետական թիմի առանցային ներկայացուցիչ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել