Գուցե իսկապես տղաս հայրիկի հետքերով գնա. Սոնա Շահգելդյան (ֆոտո)

Life.panorama.am-ը գրում է.

Օրերս երգչուհի Սոնա Շահգելդյանի ընտանիքում իսկական տոն էր. նրա որդին` փոքրիկ Արթուրն, առաջին ատամիկներ է հանել, իսկ Սոնան հայկական ավանդույթներին համապատասխան` ատամհատիկ է կազմակերպել: Life.panorama.am-ի հետ զրույցում Սոնա Շահգելդյանը պատմեց, որ ատամհատիկը մեծ խնջույքի չեն վերածել, փոխարենը ընտանիքի անդամներով են նշել կարեւոր իրադարձությունը.

«Որդուս ատամհատիկն ընտանեկան միջավայրում ենք անցկացրել: Ամեն բան շատ գեղեցիկ էր, ի դեպ ասեմ, որ ինքս էի զբաղվել ձեւավորմամբ, ընտրել էի գեղեցիկ խորհրդանշական զարդեր ու տորթ, որոնք էլ ավելի տոնական շունչ էին հաղորդել մեր գեղեցիկ օրվան»,- պատմեց Սոնան ու հավելեց, որ ամեն ամիս որդու ծննդյան ամսաթվին իրենց տանը փոքրիկ տոն է կազմակերպում:

«Ձեւավորմամբ ես էի զբաղվել, բայց ատամհատիկները մայրս էր պատրաստել, նա նաեւ թղթերի վրա գրել էր մի շարք մասնագիտություններ ու դրանք տեղադրել կաթի շշերի մեջ, դե իսկ որդիս դրանցից միանգամից երկուսը ընտրեց` նկարիչ ու սպորտսմեն»,- նշեց երջանիկ մայրիկն ու հավելեց, որ ուրախ կլինի` հետագայում տղան ընտրի այդ մասնագիտություններից գոնե մեկը.

«Շատ ուրախ կլինեմ, որ տղաս տաղանդաշատ լինի, կարծում եմ, հենց այդպես էլ կլինի: Ամուսինս ժամանակին ֆուտբոլով է զբաղվել, հիմա սպորտից հեռու է, միայն մարզասրահ է հաճախում, բայց ով գիտե, գուցե իսկապես տղաս հայրիկի հետքերով գնա»,- նկատեց երգչուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել