Սիրիայի կողմից հրթիռակոծվել է Թուրքիայի հարավ-արևելքըAysor.am-ը գրում է.

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Կիլիս նահանգի տարածքում հրթիռ է ընկել, որն արձակվել էր Սիրիայի տարածքից. մեկ մարդ վիրավորում է ստացել, հայտնում է РИА Новости-ն:
 
Միջադեպը տեղի է ունեցել թուրք-սիրիական սահմանից ոչ հեռու:  Հրթիռն արձակվել է «Իսլամական պետություն » (Ռուսաստանում, և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքից:
 
Արդյունքում վիրավորվել է 18-ամյա մի աղջիկ: Նրան հիվանդանոց են տեղափոխել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել