Картинки по запросу Էլդա ԳրինԱյսօր 88 տարեկան հասակում կյանքից հեռացել է փորձագետ, հոգեբան Էլդա Գրինը: Նա դեասանուհի Աննա Էլբակյանի մայրն է:

Էլդա Գրինը ծնվել է 1928 թվականին, Թիֆլիսում (Վրաստան), մտավորականի ընտանիքում։ Երևան տեղափոխվելուց հետո ընդունվել և ավարտել է Պուշկինի անվան դպրոցը, այնուհետև գերազանցությամբ՝ Ռուսական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը՝ զուգահեռ աշխատելով հայկական հեռագրական գործակալությունում որպես թղթակից։ Ասպիրանտուրան ավարտել է Մոսկվայում, որտեղ էլ 1955 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ հոգելեզվաբանության գծով։ Նույն թվականից առ այսօր հոգեբանություն է դասավանդում Երևանի պետական համալսարանում. հոգեբանության պրոֆեսոր է։ 1968 թվականին հանդիսանում է նաև դատահոգեբանական փորձաքննության հիմնադիրը Հայաստանում, նույն թվականից աշխատում է որպես փորձագետ-հոգեբան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել