Panorama.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, որն այս անգամ իր մեջ ներառել էր նաև այց ԼՂՀ,  հիմնական նպատակն էր քննարկել հակամարտող կողմերի հետ վստահության մեխանիզմների ձեռքբերման հարցում  հնարավոր առաջընթացի, ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հարցերը: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկասի ինստիտուտի Քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Ցավոք, այն տպավորությունն է, որ ադրբեջանական կողմն այս հարցում խուսափում է կտրուկ հրաժարվել արդեն Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված համաձայնություններից, սակայն փորձում է տեխնիկական, քաղաքական միջոցներով հետաձգել այդ գործընթացների իրականացումը: Սա նշանակում է, որ բուն բանակցային գործընթացը հեռու է առաջխաղացումից»,- նշեց նա:

Ըստ քաղաքագետի, համանախագահներին պարզ է, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ հրաժարվում է վստահության մեխանիզմներից, սակայն նրանք ունենք սեփական առաքելությունը, նպատակն է ապահովել բանակցային գործընթացի շարունակականությունը, որը բացի հանդիպումների ֆորմատից, այս պահին որևէ լուրջ բաղադրիչ չի պարունակում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել