Life.panorama.am-ը գրում է.
Կիրակի օրը ամերիկյան հեռուստաալիքներից մեկի եթերում հայտնվել է «60 րոպե» հաղորդաշարի դրվագը, որտեղ Քիմ Քարդաշյանը անկեղծորեն պատմում էր Բիլ Ուիթաքերին իր հայտնիության մասին։ Հաղորդումը նկարահանվել էր մինչ փարիզյան կողոպուտը։ Հիշեցնենք, որ կողոպուտից հետո Քիմը հրաժարվում է հայտարարություններ անել կամ հայտնվել հանրության մեջ։ Ներկայացնում ենք Քիմ Քարդաշյանի հարցազրույցի ամենահետաքրքիր հատվածները։
1. Սոցցանցերը որպես հաջողության գրավական
Հաղորդավարը հարցնում է, կարո՞ղ է արդյոք Քիմ Քարդաշյանը հայտնի լինել առանց սոցցանցերի։
«Ոչ, քանի որ ես իմ ողջ կարիերան կառուցել եմ սոցցանցերում»,- պատասխանում է Քիմը։
2. Քիմը դրամայի է վերածել իր կենսակերպը
Հաղորդավարը ասել է, որ Քիմը կարողացել է գումար աշխատել այն բանի շնորհիվ, որ նա ուղղակի կա և ապրում է։
«Այո, կարծում եմ հենց այդպես է», համաձայնվել է Քիմը։
3. Քիմը կարծում է, որ իր բրենդը իր տաղանդն է
Հաղորդման ընթացքում Քիմը օգտվել է առիթից և պատասխանել բոլոր նրանց, ովքեր չեն համարում, որ նրա հաջողությունը նրա եզակի տաղանդի մեջ է։
«Ունենալ հաջողակ բրենդ, որը մարդկանց ստիպում է սիրել ձեզ այն բանի համար, որ դուք ուղղակի կաք, տաղանդ է։ Ես վստահ եմ, որ ունեմ տաղանդ, հասկանո՞ւմ եք»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ