Tert.am-ը գրում է.

Հալեպում սիրիահայերը ֆինանսական աջակցության կարիք ունեն, Հայաստանը ոչ թե անուշեղեն, ծխախոտ և հագուստ պիտի ուղարկի, այլ գումար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոկտեմբերի 12-ին Հալեպից Հայաստան եկած Գոհար Գալստյանը: Վերջինս Հայաստան է տեղափոխվել ամուսնու և 2 անչափահաս երեխաների հետ՝ «Հալեպ» հայրենակցական ՀԿ-ի աջակցությամբ։ Պատմում է, որ Հայաստանում բարերարի են հանդիպել, ով 6 ամսով իրենց համար տուն է վարձել:

«Մինչև պատերազմական վիճակի սկսվելը հալեպահայությունը շատ լավ վիճակում էր: Հայությունն իր տեղն ուներ ու կատարյալ առավելություններ: Մենք մեր եկեղեցիներն ու դպրոցներն ունեինք և լավագույն ձևով էինք ապրում մինչև 2011 թվականը»,- մանրամասնեց նա:

Գոհար Գալստյանի խոսքով՝ մոտավորապես 6 տարի ինքն ու իր ընտանիքն ապրել են շատ ծանր պայմաններում՝ առանց էլեկտրականության և նորմալ սննդի: Սեպտեմբերի 30-ի ռմբակոծությունից հետո էլ կորցրել են տունը։

«Մոտավորապես կեսօրին շատ զորավոր մի հրթիռ փլատակի վերածեց իմ տունը և ամուսինս ու երեխաներս այդ փլատակների տակ էին: Ես չէի կարողանում քարերի տակից հանել փոքրիկներիս: Վնասվածքներով, արյան մեջ կորած հանեցին նրանց ծանր քարերի տակից...»,- արցունքները չքողարկելով հիշում է Գոհար Գալստյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել