Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալքեսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանին առևանգելու, շորթում կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի վարույթը կարճվել է: Այս տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը:

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ մի քանի դրվագներով: Մասնավորապես, ընթացիկ տարվա հունիսին քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով՝ մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով, ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ շորթում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից և ՀՀ ՔՕ 309 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել