Tert.am-ը գրում է.

Հոկտեմբերի 14-ին՝ Հյուսիսային Օսեթիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա վթարի ենթարկված ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսի երեք ուղևոր շարունակում է բուժում ստանալ Բեսլանի հիվանդանոցում:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության հիվանդանոցային բուժօգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը:

«Մենք ունեինք թվով 4 հիվանդ Վլադիկավկազում, որոնցից մեկին տեղափոխել ենք Հայաստան, երեքը տեղափոխվել է Բեսլանի հիվանդանոց։ Նրանք Հիմա շարունակում են բուժում ստանալ Բեսլանի բազմաֆունկցիոնալ հիվանդանոցում»,-ասաց Վարդազարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել