Tert.am-ը գրում է.

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով դատավարությունը` դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ։

Այսօր, սակայն նշանակված դատական նիստը հետաձգվեց մեղադրող դատախազի բացակայության պատճառով: Դատական նիստի մեկնարկին Դավիթ Բալայանն ասաց, որ նիստի մեկնարկից 30 րոպե առաջ դատախազը տեղեկացրել է, որ չի կարող ներկայանալ դատական նիստին և տեխնիկապես հնարավոր չի եղել դատավարության մասնակիցներին տեղեկացնել նրա բացակայության մասին:

Բացի այդ, դատական նիստին ուշացումով էր ներկայանալու տուժողի իրավահաջորդների պաշտպան Մարինե Թովմասյանը, իսկ տուժողի իրավահաջորդ Վաղինակ Մարգարյանը բացակայում էր դատական նիստից:

Դատարանը հետաձգեց դատական նիստը և հաջոդ նիստը նշանակեց նոյեմբերի 1-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել