«ԱԺ գալիք ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, և արդեն աշխատանքներ են տարվում ապագա խորհրդարանում ՀՀԿ կազմի ուղղությամբ։ Այն հիմնականում ձևավորվելու է գրեթե նույն սկզբունքով, ինչ նոր կառավարության դեպքում՝ երիտասարդ, քիչ հայտնի, «պրադվինուտի» դեմքեր։ ՀՀԿ-ն «ֆորմատ» կամ «ռեսթարթ» անելու համատեքստում առաջիկայում կուսակցությանը կանդամագրվեն մի շարք հայտնի, հասարակության մեջ որոշակի դիրք ունեցող գործիչներ։ Ըստ պլանի՝ ՀՀԿ-ն ապագա խորհրդարանում ներկայացված կլինի նաև մի շարք պաշտոնյաների որդիների ու մոտ ազգականների դեմքերով։ Այս ամենի կուրացիան, ըստ լուրերի, վերապահված է Սերժ Սարգսյանի աշխատակազմի նոր ղեկավար Արմեն Գևորգյանին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել