Operativ.am-ը գրում է.

Image result

Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն կարծում է, որ Գերագույն ռադան ճահիճ է և ամենևին էլ նման չէ պայքարի գոտու: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով նրա՝ «ETV+» հեռուստաալիքին տված հարցազրույցին:

«Այն ճահիճ է: Ոչ մեկի հետ չես կարող կռվել: Գիտե՞ք, երբ դու կռվում ես, գոնե դիմադրության ես հանդիպում, զգում որևէ ուժ, որը գալիս է հակառակորդից և այդ ուժը զգում ես նաև քո մեջ: Եվ կա նաև ճահիճ ասվածը, ուր դու ընկնում ես և որքան փորձում ես շարժվել, ապա ավելի ես խորտակվում»,-ասել է Սավչենկոն: 

Սավչենկոն նաև խոսել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի և Եվրոպայի տարբերության մասին, ասելով որ մարդիկ հարգում են միասնական օրենքը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել