Իրաքի զորքերը երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մոսուլի նկատմամբ իշխանությունների հսկողության վերականգնման գործողության սկսվելուց հետո ոչնչացրել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրեթե 800 զինյալների: Այդ մասին հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:

Ինչպես նշվում Է Իրաքի բանակի հրամանատարության հատուկ հայտարարության մեջ, Մոսուլի մերձակայքում գործողության մեկ շաբաթվա ընթացքում ոչնչացվել է ԴԱԻՇ-ի 772 կողմնակից: Հաղորդագրության համաձայն՝ գերության մեջ է գտնվում շուրջ երկու տասնյակ զինյալ:

Նույն ժամանակահատվածում կառավարական ուժերը ոչնչացրել են ԴԱԻՇ-ի սպառազինության մեջ գտնվող 127 զրահամեքենա, 27 ականանետ, զորքերի կողմից առգրավվել են մեծ քանակությամբ հրետանային արկեր և այլ զինամթերք, տասնյակ միավոր թեթեւ հրազեն:

ԻՊ-ից Մոսուլի ազատագրման ցամաքային ռազմական գործողությունն սկսվել է հոկտեմբերի 17-ի առավոտյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել