Լեյլա Սարիբեկյանի գնահատականն ինձ համար իրականում ոչինչ է, նրա ասածներին նշանակություն չեմ տալիս. Լայանա

Life.panorama.am-ը գրում է.

Հանրային հեռուստաընկերության «Ամենակարող երգիչ» նախագծի նախորդ թողարկման ժամանակ երգչուհի Լայանայի ելույթից հետո ժյուրիի բոլոր անդամները, բացառությամբ Լեյլա Սարիբերկյանի, հայտնեցին իրենց հիացմունքի խոսքն ու տասը միավոր նշանակեցին, իսկ Լ. Սարիբեկյանը նշեց, որ «Երազ իմ երկիր» երգի կատարումն այլ կերպ է պատկերացնում եւ 8 միավորի արժանցրեց Լայանայի կատարումը:
 
Լեյլա Սարիբեկյանի գնահատականն ու վերաբերմունքը շատերի կողմից որակվել է որպես նախանձ, ըստ հրապարակման` Լ. Սարիբեկյանը պետք է զսպի նոր սերնդի նկատմամբ իր չարությունը:
 
Life.panorama.am-ի հետ զրույցում Լայանան նշված քննադատությունների վերաբերյալ ընդգծեց.
 
«Բեմ դուրս գալով` ես երգում եմ իմ հանդիսատեսի համար, տվյալ պարագայում, երգելով Հանրային հեռուստաընկերության  «Ամենակարող երգիչ» նախագծում, ես սիրով երգում եմ մեր հեռուստադիտողի համար, ով ուզում է հավանում է, ով չի հավանում, թող չլսի ու չնայի: Իսկ Լեյլա Սարիբեկյանի գնահատականն ինձ համար իրականում ոչինչ է, նրա ասածներին նշանակություն չեմ տալիս»:
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել