1451711925Հռոմի Ֆրանցիսկոս պապը ցնցված է Իրաքում, մասնավորապես Մոսուլում տեղի ունեցող իրադարձություններից, որտեղից ստացվում են քաղաքացիական անձանց, այդ թվում երեխաների մահվան լուրեր։

«Այս դրամատիկ ժամերին ես Իրաքի ողջ ժողովրդի կողքին եմ և հատկապես նրանց, ովքեր գտնվում են Մոսուլ քաղաքում։ Մեր հոգիները ցնցված են բռնության դաժան գործողություններից, որոնք արդեն շատ վաղուց իրագործվում են անմեղ քաղաքացիների դեմ՝ լինեն նրանք մուսուլմաններ, քրիստոնյաներ կամ պատկանեն այլ կրոնների»,-հայտարարել է հովվապետը Վատիկանում ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ։

Քահանայապետն ընդգծել է, որ հոգեկան մեծ ցավ է ապրում՝ կապված բազմաթիվ երեխաների սառնարյուն սպանությունների հետ։ «Այդ դաժանությունը ստիպում է մեզ լալ՝ թողնելով մեզ առանց խոսքերի»,-ասել է Հռոմի պապը։

Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու առաջնորդը կոչ է արել Իրաքի բնակիչներին հաստատակամություն դրսևորել և չկորցնել հույսն առ այն, որ երկիրը կանցնի անվտանգ ապագայի, հաշտության ու խաղաղության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել