iran-nukes-rouhaniԴոնալդ Թրամփի և Հիլարի Քլինթոնի միջև ընտրությունը ընտրություն է «վատի և ավելի վատի միջև»: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի թեկնածուների բանավեճերը:

«ԱՄՆ-ում ժողովրդավարությունն ավելի քան 200 տարեկան է, սակայն այդ մեծ երկրին ակնհայտորեն պակասում է բարոյականությունը: Դրանում կարելի է համոզվել՝ (նախագահի) թեկնածուների բանավեճերին հետևելով: Մենք տեսնում ենք նրանց ծաղրն ու ծանակն իրար հանդեպ: Ըստ երևույթին, դա ժողովրդավարություն է ամերիկյան ձևով»,- ասել է Ռուհանին: Նրա խոսքով՝ Իրանին այդպիսի ժողովրդավարությունը և այդպիսի ընտրությունները հարմար չեն:

«ՄԱԿ-ում եկրներից մեկի ղեկավարն ինձ հարցրեց՝ ԱՄՆ նախագահի որ թեկնածուին եմ ես ավելի նախընտրելի համարում: Ես նրան պատասխանեցի, որ դժվար է ընտրել վատի և ավելի վատի միջև»,- ասել է Ռուհանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել