Աստվածաշունչը` կոմիքսի տեքսովYerkir.am-ը գրում է,

Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, ԱՄՆ-ում Kingstone հրատարակչությունը կոմիքսի տեսքով Աստվածաշունչ է լույս ընծայել:

Kingstone-ում վստահ են, որ նման ձեւաչափով Աստվածաշունչը ավելի հետաքրքիր կլինի ժամանակակից երեխաներին։ Բանն այն է, որ Աստվածաշնչի նոր տարբերակում շատ են վառ նկարազարդումները եւ հասկանալի երկխոսությունները, որոնք, ըստ հրատարակիչների, այն ավելի գրավիչ են դարձնում:

Նշվում է, որ 45 պատկերազարդողներից 7 տարի է պահանջվել, որպեսզի նկարազարդեն 12 հատորները։ Հրատարակչության ներկայացուցիչները նշում են, որ սա մինչ այս եղածներից ամենաերկար գրաֆիկական նովելն է։

Կոմիքսներով Աստվածաշունչը 2 հազար էջ է։ Արդեն հիմա հրատարակչության պաշտոնական կայքում կարելի է պատվիրել այն։ 12 հատորից բաղկացած հավաքածուն կարելի է ձեռք բերել 75 դոլարով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել