168.am-ը գրում է.

56-ամյա կնոջ մոտ ախտորոշվել էր արգանդի քաղցկեղ։ Fithacker.ru կայքը գրում է, որ հետազոտվելուց և ախտորոշվելուց հետո նա որոշեց փորձել հիվանդությունից ազատվել այլընտրանքային բժշկության միջոցով՝ բնական ճանապարհով։ Նա փորձեց բնական միջոց, որը պատրաստվում է ընդամենը 3 բաղադրիչով։ Պատրաստման եղանակը շատ պարզ է, սակայն, եթե այն օգտագործում եք, անհրաժեշտ է զգույշ լինել սննդի հետ։ Այդ դեպքում պետք է շատ վիտամիններ օգտագործեք՝ թարմ մրգերի և բանջարեղենի տեսքով։

Բաղադրիչներ

  • 100 գրամ ալոէի հյութ
  • 500 գրամ մանրացված ընկույզ
  • 300 գ մեղր

Անհրաժեշտ է լավ խառնել բոլոր բաղադրիչները, խառնուրդն օգտագործել ամեն օր՝ նախաճաշից 30 րոպե հետո։ Ամեն անգամ պետք է օգտագործել 1 թեյի գդալ։ Ալոէի բուժիչ հատկությունները հայտնի են դեռ վաղ ժամանակներից՝ Կլեոպատրայի, Արիստոտելի, Ալեքսանդր Մեծի և Սողոմոն թագավորի ժամանակներից։ Նրանք ալոէ վերան օգտագործել են՝ իրենց առողջությունը լավացնելու համար։ Հնդկաստանում այն օգտագործվել է 5000 տարվա ընթացքում, քանի որ նրանք կարծել են, որ ալոէն օգնում է տուբերկուլյոզի, ռևմատիզմի, խոցի, կանացի սեռական օրգանների հետ կապված բոլոր հիվանդությունների դեպքում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել