ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հրապարակել է նախագահության առաջին 100 օրերի իր ծրագիրը: Այս մասին հայտնում է CNN-ը:

Թրամփը, մասնավորապես, հայտնել է, որ մտադիր է ԱՄՆ-ը հանել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից, նաև խոստացել է Չինաստանի նկատմամբ «կոշտ մոտեցում» գտնել, որը, նրա խոսքով, խախտում է ազատ առևտրի օրենքները:

Թրամփը նաև հայտարարել է, որ մտադիր է չեղարկել ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի ընդունած «բոլոր հակասահմանադրական ակտերը»: Թրամփը նաև մտադիր է արտաքսել ամերիկյան բանտերում գտվող բոլոր ներգաղթյալներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել