Պերուի նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին բողոքել է, որ վաստակում է ավելի քիչ, քան իր կառավարության նախարարները: Նրա խոսքի տեսագրությունն իր կայքում հրապարակել է տեղական Correo թերթը:

«Երկրի նախագահը վաստակում է նախարարի աշխատավարձի կեսի չափ: Ահա այստեղ հիմա ներկա են երկու նախարար, նրանք միասին վաստակում են 4 անգամ ավել, քան ես: Մի՞թե դա արդար է: Մենք պետք է դա փոխենք»,- հայտարարել է Կուչինսկին պետական ծառայողների աշխատավարձի մասին օրենսդրության բարեփոխման անհրաժեշտության մասին խոսելիս:

Պերուի նախագահի խոսքերը արժանացել են սոցցանցերի օգտատերերի կոշտ քննադատությանը: Նրանցից շատերը հիշեցրել են, որ նախընտրական արշավի ժամանակ նա հայտարարել է, որ իր միակ նպատակը «Պերուին ծառայելու երազանքն է»:

Թերթի տեղեկությամբ՝ Պերուի նախագահի աշխատավարձը ամսեկան 15 600 նուևասոլ է (4588 դոլար), մինչդեռ կենտրոնական կառավարության նախարարը վաստակում է մոտ 30 000 նուևասոլ ամսեկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել