thailandAraratnews.am-ը գրում է.

Թաիլանդի մայրաքաղաքում հոկտեմբերի 22-ին ավելի քան 150 հազար մարդ է հավաքվել Սանամ Լուանգի հրապարակում երկրի նոր օրհներգի ձայնագրության արարողությանը մասնակցելու համար, որը նվիրված է հանգուցյալ թագավոր Փհումիփոն Ադուլյադետին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թագավորական օրհներգի  կատարմամբ տեսանյութը պարտադիր ցուցադրվում է երկրի բոլոր կինոթատրոններում յուրաքանրչյուր սեանսից առաջ: Տեսանյութը դիտում են պարտադիր հոտնկայս:

Նոր օրհներգը կանոնավոր կհեռարձակվի հեռուստատեսությամբ մեկ տարվա ընթացքում: Սեւ-սպիտակ սգո հագուստով ձայնագրության մասնակիցները հավաքվել են Գլխավոր հրապարակում: Օրհներգը նվագում են սիմֆոնիկ նվագախմբի 100 երաժիշտներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել