Tert.am-ը գրում է.

Այսօր հայաստանյան  հեռուստաընկերություններին  տված հարցազրույցում ՀՀ  վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ որևիցե պատասխանատվություն չի հանում իր վրայից իր ասածների համար կամ փորձում բարդել  իշխող Հանրապետական կուսակցության վրա:

«Ես, իհարկե,պատասխանատու եմ, և ես չեմ ուզում իմ պատասխանատվության մի մասը Հանրապետական կուսակցության վրա բարդել: Իրենք ինձ հետ համապատասխանատու են, և ես ինձանից որևիցե պատասխանատվություն չեմ հանում»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի հարցին, թե  իրեն մենեջեր համարում է, թե՝ ոչ և  արդյոք իրեն համարում է այս ծրագրի քաղաքական պատասխանատու:

«Մենեջերն էլ է պատասխանատու, ուզում եմ ասել, եթե մարդ մենեջեր է, ինքը պատասխանատվություն ունի: Այս պաշտոնին ինձ հրավիրել է Հանրապետության Նախագահը՝ Սերժ Սարգսյանը և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը»,- ասել էր Կարեն Կարապետյանը։

Իսկ հարցը տված Պետրոս Ղազարյանը ընդգծելով, որ ծրագիրը շատ լավն է, բայց մեր բոլոր վարչապետների ծրագրերն էլ վատը չեն եղել,  նշել է, որ քաղաքական պատասխանատուի համար անհրաժեշտ է  քաղաքական հենարան, քաղաքական թիմ, իրական լծակներ, ի տարբերություն մենեջերի, որն աշխատում է որքան հնարավոր է լավ անի, իսկ եթե  չի ստացվում՝ հաջողություն։

Պատասխանելով մեկնաբանի հարցի երկրորդ մասին՝ այն, որ մարդիկ իրենց քաղաքականապես  պատասխանատու չեն զգում, Կարեն Կարապետյանն ասել է. «Պատասխանատվություն յուրաքանչյուրը պետք է ունենա, հենց այդ  պատճառով էլ կառավարությունը  ֆիքսել է կոլեգիալ լիազորությունների վերաբաշխումը: Կարճ ձևակերպեմ, կառավարության որոշման կայացման մեջ մենք որոշակի ապակենտրոնացում ենք անում: Տարեկան մոտավորապես 2600 կառավարության որոշում կա, որտեղ կարող է լինել երեք աշխատատեղ ստեղծելու, արտաքին գործերի նախարարությանը մեկ հատ բջջային հեռախոս տալու վերաբերյալ և այլն: Կամայական կոլեգիալ որոշումը պահանջում է  մի քանի նախարարների, գերատեսչությունների ղեկավարների ամփոփում, վիզա»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել