168.am-ը գրում է.

Հաստ աղին կարևորագույն օրգաններից մեկն է, քանի որ պատասխանատու է օրգանիզմից անպիտան նյութերի դուրսբերման համար։ Այն կարգավորում է գործընթացը, որի ընթացքում տոքսիները դուրս են գալիս օրգանիզմից՝ դրանով իսկ պաշտպանելով օրգանիզմը թունավոր քիմիական նյութերից։ Fithacker.ru կայքը գրում է, որ հաստ աղու մաքրումը հեռացնում է կուտակված տոքսինները, ինչպես նաև լավացնում դրա աշխատանքը։ Տնային պայմաններում կարող եք բնական միջոցների օգնությամբ մաքրել հաստ աղին։ Սա կօգնի լավացնել նյութափոխանակությունը։ Սա կօգնի նաև ազատվել քրոնիկական փորկապությունից։ Մաքրումը պետք է կատարել հանգստյան օրերին։ Այս բնական միջոցը խորհուրդ է տրվում խմել առավոտյան՝ ցանկալի արդյունքի հասնելու համար։ Ըմպելիքը պետք է խմել նաև ճաշից առաջ և օրվա երկրորդ կեսին։ Անհրաժեշտ է նաև շատ ջուր խմել, ինչը կնպաստի ավելորդ նյութերից ազատվել։

Բաղադրիչներ

  • կես բաժակ խնձորի հյութ
  • 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ
  • 1 թեյի գդալ իմբիրի հյութ
  • կես թեյի գդալ ծովի աղ
  • կես բաժակ ջուր

Պատրաստման եղանակը

  • Կես թեյի գդալ ծովի աղն ավելացրեք ջրի մեջ և լավ խառնեք։
  • Կես բաժակ խնձորի հյութին ավելացրեք 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ, իսկ 1 թեյի գդալ իմբիրի հյութը՝ տաք ջրին։
  • Լավ խառնեք, խմեք առավոտյան՝ քաղցած ժամանակ։

Անցանկալի հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է մի քանի կարևոր հանգամանք ֆիքսել.

  • Եթե հիվանդ եք կամ ալերգիա ունեք, հարմար ժամանակ չէ հաստ աղին մաքրելու համար։
  • Եթե հղի եք, կարևոր է խորհրդակցել բժշկի հետ, մինչև հաստ աղին մաքրելը սկսելը։
  • Հաստ աղու մաքրումը շաբաթվա ընթացքում մեկ անգամից ավելի մի արեք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել