Աղջիկս մայրիկի նման շուտ նեղացող ու շուտ էլ հաշտվող է. Մարիամ ՄելիքյանLife.panorama.am-ը գրում է.

Այսօր դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյան դստեր մեկ ամյակն է: Մեկ տարի առաջ այս օրը Մարիամը համալրեց երիտասարդ մայրիկների շարքն ու իր խոսքով, ձեռք բերեց կյանքի ամենամեծ հարստությունը:

Life.panorama.am-ի հետ զրույցում Մարիամը պատմեց, որ այսօր մեծ ու ճոխ խնջույք չի կազմակերպի, քանի որ ամուսինը Հայաստանում չէ.

«Այսօրը առաջին հերթին ինձ համար է տոն, մեկ տարի է, ինչ աշխարհի ամենաերջանիկն եմ, աղջիկս իմ ամենամեծ ձեռքբերումն է, իմ սերը, իմ ուրախությունը: Նրա ծնունդի պարգեւած երջանկությունը ինձ համար անպատմելի է, վստահ եմ` մայրիկներն ինձ կհասկանան: Անկեղծ ասած` ես ու ամուսինս ուզում էինք մեր Միլայի մեկ ամյակին նաեւ մկրտել նրան, սակայն քանի որ Գոռի գործերը չդասավորվեցին, որ այսօր գա Երեւան, ուստի որոշեցինք մկրտությունը տեղափոխել մեր աղջկա երկու ամյակին: Այսօր մեր մտերիմների ու շատ մոտ հարզատների հետ միասին փոքրիկ խնջույք կկազմակերպենք, որտեղ ամեն բան լինելու է իմ աղջկա նման թիթիզ, լի գույներով ու ժպիտներով»- պատմեց Մարիամն ու խոսեց մեկամյա դստեր մասին.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել