Tert.am Life-ը գրում է.
«Ֆուլ հաուս» սիթքոմից հետո Էվա Խաչատրյանը կրկին հեռուստաէկրան է վերադառնում: Նա նկարահանվում է «Կայարան» սերիալում:
 
Tert.am Life-ի հետ զրույցում  Էվան պատմեց իր կարիերայի դերերի և անձնականի մասին:
 
-Էվա, որոշակի դադարից հետո կրկին հեռուստաէկրանում եք: Ինչո՞վ եք այդ ընթացքում զբաղվել:
 
«Ֆուլ հաուս» նախագծից հետո նկարահանվել եմ «Քարտ բլանշ» և «Նշանավոր մարդիկ» սերիալներում, որից հետո եղավ դադար: Այդ ընթացքում սկսվեց «Պլյուս-մինուս»-ի փորձերը, հետո Երևանի պետական կամերային թատրոնի ներկայացումները: Աշխատանքային դադար որպես այդպիսին չի եղել, պարզապես, որոշ ժամանակ հեռուստաէկրաններից եմ բացակայել:
 
-Պատճա՞ռը:
 
Պատճառն առաջարկների ոչ բավարար լինելն էր, և դերային, և ֆինանսական, որովհետև գալիս է մի շրջան, երբ դու հասկանում ես՝ բավականին շատ գործունեություն ես ծավալել և պետք է վճարվես, ինչպես որ հարկն է: Քանի որ ֆիլմերում մեր հագուստների ծախսերը ինքներս ենք հոգում, այդ ամենը հաշվի առնելով, պետք է լավ վարձատրվենք: Շատ առաջարկներ եմ ունեցել, որոնք չեմ ընդունել, քանի որ ոչ մի ոգևորող բան չկար: Նաև կարևորում եմ, որ ինձ առաջարկված դերը ունենա ասելիք: Կարևոր չի այդ դերը բացասական է, թե դրական: Պետք է այն կրթող լինի և ունենա դաստիարակչական տարրեր:Երբեմն, վախենում եմ սցենարիստների հետ բախում ունենալ, քանի որ իրենց աշխատանքը շատ լայնածավալ է և յուրաքանչյուր դերի վրա չեն հասցնում խորապես աշխատել: Դրա համար, երբեմն վերանայում եմ իմ դերերը և սցենարիստի հետ միասին գրում: Համեմատած այլ սերիալների, «Կայարան»-ում նկատելի է, որ յուրաքանչյուր դերի վրա աշխատած է:
 
 
-«Կայարան» սերիալում ո՞ւմ եք մարմնավորում:
 
Կերպարիս անունը հենց Էվա է: Աղջիկը բախում ունի ընտանիքի անդամներ հետ՝ հոր, եղբոր ու մոր հետ, որն առաջիկա շրջանում չկա: Աղջկան հայրը խաբում է, ասելով,որ մայր մահացել է, բայց նա կարծես զգում է, որ դա սուտ է: Էվան անընդհատ փնտրտուքների մեջ է: Փորձում է գտնել մորը: Եվ հենց մոր կարոտն է, որ նրան ավելի սառն է դարձրել: Նա ամեն կնոջ մեջ կարծես մորն է փնտրում:
 
-Մարմնավորել եք ուժեղ, երբեմն խորամանկ կնոջ կերպար: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են ռեժիսորները ձեզ հենց այդ դերերը տալիս:
 
Կարծում եմ զուտ էներգետիկ դաշտով են զգացել և ինձ այդ դերերը տվել: Քանի որ բնավորությանս ընդհանրապես նման չի իմ կերտած դերերին: Իրականում, շատ ներողամիտ և մարդասեր եմ, երբեք մարդկանց չեմ անտեսում: Կապ չունի նրանք իմ ծանոթներն են, թե՝ ոչ: Պարզապես, լավ դերասանը պետք է կարողանա իր դերը լավ կերտել: Հիմա շատերը դերասանի մասնագիտությունը դարձրել են թվացյալ հեշտ, բայց իրականում այդպես չէ:
 
- Էվա ասում են՝ «կյանքը բեմ է, իսկ մարդիկ դերասան»: Համամի՞տ եք:     
 
Համամիտ չեմ:
 
 
-Իսկ ինչպիսի՞ն է Էվան առօրյայում: Մանկությունից մինչ օրս ի՞նչ ճանապարհով եք անցել:
 
Ես ունեմ հայրիկ, որը մեզ հետ չի ապրում 1999-2000-ական թվականներից, բայց մեզ մոտ շատ ջերմ հարաբերություններ են: Նա հիմա բնակվում է Մոսկվայում և արդեն 3-րդ տարին է, ինչ ունի նոր ընտանիք: Նրա կնոջ հետ էլ շատ ջերմ հարաբերություններ ունեմ:Ես 16 կամ 17 տարեկանից, երբ արդեն ձևավորվում էր իմ մեջ անձ երևույթը, ես ինքնուրույն եմ եղել և հասկացել եմ, որ իմ ձախողումները ինքս պետք է լուծեմ, քանի որ իմ մեջ կա գիտակցում, որ մամաս պետք է չիմանա իմ խնդիրների մասին, քանի որ նա խոցելի մարդ է: Անգամ, ամենաչնչին բան էլ կարող է մայրիկիս տխրեցնել, իսկ ես չեմ ուզում նրան տխուր տեսնել: Դժվարություններ շատ եմ ունեցել, բայց միևնույն է ուժեղ երեխա եմ եղել և հաղթահարել եմ, բոլոր դժվարությունները: Իմ զգացմունքային դաշտը բավականին ակտիվ է: Ունեմ մի դիրքորոշում, որ այս կյանքում միևնույն է ուժեղ մարդն է հաղթում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել