Tert.am-ը գրում է.

Երեկ երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցում դանակահարված 22-ամյա Լևոն Սահակյանի կյանքին վտանգ է սպառնում, բժիշկները հույս չեն տալիս:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնից:

Լևոնը վնասվածքներ է ստացել սրտի ու թոքի շրջանում: «Երեկ երեկոյան 23.15-ին  ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է մեզ մոտ՝ թոքի և սրտի վնասվածքներով, վիրահատվել է, կատարվել է սրտի ու թոքի վնասվածքների կարում, սակայն 22-ամյա Լևոնի կյանքին վտանգ է սպառնում: Սրտի կծկողականությունը շատ թույլ է, ապարատային շնչառության տակ է, ծայրահեղ ծանր վիճակում է, կյանքին վտանգ է սպառնում»,- ասացին վերակենդանացման բաժնից:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել