yntrutyunAraratnews.am-ը գրում է.

Հայաստանի 6 մարզերում հոկտեմբերի 2-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները: Հոկտեմբերի 1-ին լռության օր է, իսկ արդեն հաջորդ օրը 6 համայնքներում քաղաքացիները կընտրեն համայնքի ղեկավարների և ավագանու անդամների:

Հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի 375 համայնքներում՝ չհաշված Գյումրիում և Վանաձորում ավագանիների ընտրությունները:

Շիրակի մարզի Գյումրի և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում ընտրություններն առաջին անգամ կանցկացվեն նոր կարգով: Քաղաքացիները ընտրելու են ոչ թե անձերի, այլ քաղաքական ուժերի միջև, և հաղթող քաղաքական ուժն էլ առաջիկա 5 տարիների ընթացքում կստանձնի համայնքի ղեկավարման պատասխանատվությունը:

Երկու քաղաքներում էլ մեծ է ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մասնակցությունը: Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 9 կուսակցություն և մեկ դաշինք: Այսպիսով, Գյումրիում ՏԻՄ ընտրություններին կմասնակցեն «Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Գաղափարակից լիբերալների ալյանս» (ԳԱԼԱ) կուսակցությունը, «Գյումրեցու ոգի» կուսակցությունը, «Գործարար» կուսակցությունը, «Համախմբում» կ ուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Բալասանյան» դաշինքը, որին սատարում է իշխող «Հանրապետական» կուսակցությունը:

Վանաձորում ևս քաղաքական ուժերն ակտիվ մասնակցություն կունենան ընտրություններին: Համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 8 կուսակցություն: Վանաձորում առաջիկա ՏԻՄ ընտրություններին կմասնակցեն «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան, «Համախմբում», «Հայ ազգային կոնգրես», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Հայկական վերածնունդ», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:

Վանաձորում և Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար գրանցված քաղաքական ուժերն այս ընթացքում ակտիվ քարոզարշավ են իրականացրել և հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրությունների արդյունքները ցույց կտան, թե որ քաղաքական ուժն է առավել լավ աշխատել և կարողացել ստանալ քաղաքացիների մեծամասնության համակրանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել