Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունն Անգլիայի առաջնության 7-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» և «Սթոք Սիթիի» միջև հանդիպմանը կասկածի տակ է: Այս մասին գրում է Mirror-ը:

Մխիթարյանը ունի ազդրի մկանային լարվածություն և դեռ ֆիտնես թեստ պետք է հանձնի: Հանդիպմանը կասկածի տակ է նաև Լյուկ Շուի մասնակցությունը, ով վնասվածքից դեռ չի ապաքինվել:

Մանչեսթերյան թիմի պաշտոնական կայքն էլ տեղեկացնում է, որ Մխիթարյանը մոտ է վերադարձին:

Հիշեցնենք, որ Մխիթարյանն արդեն միացել է թիմի ընդհանուր խմբի մարզումներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել