Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները տարբեր դինամիկա են ցուցադրում: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:

Ըստ այդ տվյալների՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,54%-ով՝  հասնելով  48,09 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի նոյեմբերյան  ֆյուչերսներն էլ նվազել են 0,37%-ով՝ հասնելով բարելի համար 49,06 դոլարի։

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել