«Մեր տեղեկություններով, «Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի (Դեդ) որդին Կարեն Հակոբյանը, որը երեք օր առաջ ձերբակալվել էր, երեկ ազատ է արձակվել։

Նույն այդ տեղեկություններով, նրա ձերբակալման 72 ժամը երեկ լրացել է, և նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն չի ներկայացրել դատարան։

Հիշեցնենք, որ Կարեն Հակոբյանը ձերբակալվել էր «Սասնա ծռեր» խմբի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել