«Մինչ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում նորամուծություններ է կատարում և բոլորին հորդորում մտահոգվել պետական բյուջեի մասին, որոշ չինովնիկներ գլուխները կախ տարված են հարստանալու մոլուցքով։ «ՉԻ» տեղեկություններով՝ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ներդրումային ծրագրերի տնօրեն Նորիկ Գևորգյանը վերջերս աշխատանքի է տեղավորել նաև իր փոքր որդուն՝ Արթուրին։ Վերջինս ղեկավարելու է «Հայջրմուղկոյուղու» Կոտայքի Լոռու մարզերի մասնաճյուղը։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ հնարամիտ Նորիկ Գևորգյանը ոչ միայն իր ընտանիքի անդամներին է; եկամտաբեր աշխատանքների   տեղավորում,   այլև,  օգտվելով պաշտոնական դիրքից, աշխատանքի է տեղավորել իր ողջ ազգուտակին։ Նա իր եղբոր որդիների համար հաջողացրել է յուղոտ պաշտոններ ստանալ «Հայջրմուղկոյուղու» Արտաշատի մասնաճյուղում, իսկ քրոջ որդիները քեռու շնորհիվ աշխատանք են գտել նույն կառույցի Կենտրոն մասնաճյուղում։ Հիշեցնենք, որ Նորիկ Գևորգյանի մյուս որդու Արման Գևորգյանի մասին մամուլում բազմիցս հրապարակումներ են եղել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել