«Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ առաջիկայում Երևանում կայանալիք բարձրակարգ հանդիպումները չեն կայանալու Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրանդ» հյուրանոցում։ Վերջին Երկու տարիներին հենց այս հյուրանոցում կայացած ՀԱՊԿ երկրների Պաշտպանության նախարարների և ԵՏՄ երկրների վարչապետների հանդիպումների համար Հայաստանի կառավարությունը միլիոնավոր դրամների հասնող գումար է փոխանցել։ «Ժամանակ»–ի տեղեկություններով՝ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ ՀԱՊԿ երկրների ղեկավարների առաջիկա հանդիպումը, որ տեղի է ունենալու հոկտեմբերի 14-ին Երևանում, ըստ ամենայնի՝ կայանալու է Գաֆեսջյան թանգարանում, որտեղ արդեն 2010թ. կայացել է նման ՀԱՊԿ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել