«Հայ հանրությունն անհամբեր սպասում է. թե Սերժ Սարգսյանն ի վերջո ում է նշանակելու պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ։ Նա արդեն՝ երկու փուլով նշանակել կամ վերանշանակել է ՀՀ տասնութ նախարարներից տասնվեցին։ Եվ ամենաինտրիգայինն այս երկու նախարարություններն են, որտեղ որքան ձգվում է նախարարների նշանակումը, այնքան դրանց մասին տարատեսակ տեղեկություններ, կարծիքներ ու պատմություններ են շրջանառվում։

Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվեց սեպտեմբերի 13-ին և Սահմանադրության համաձայն կառավարությանը պետք է ձևավորված լինի նրա նշանակումից 20 օրվա ընթացքում։ Այդ վերջնաժամկետը լրանում Է հոկտեմբերի 3-ին և Ս. Սարգսյանը հենց այդ օրն էլ կնշանակի այս նախարարներին։ Նախօրեին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում նա կուսակցության վերնախավին ասել Է այն, ինչ արդեն հայտնի Էր բոլորին. պաշտպանության նախարար Է նշանակվելու նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, արտգործնախարար կվերանշանակվի Էդվարդ Նալբանդյանը։ Իսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, մեր տեղեկություններով, առաջարկվել Է ընտրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և անվտանգության խորհրդի քարտուղարի երկու պաշտոններից մեկը։ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը, սակայն, չի պատրաստվում հանձնվել, ու մեր տեղեկություններով, հիմա էլ նա Է ՌԴ գնացել հարցերը լուծելու»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել