«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Նորանշանակ վարչապետը որոշել է Էկոնոմիկայի նախարարությունից առանձնացնել տուրիզմի վարչությունը՝ այն դարձնելով կոմիտե և կոնկրետ խնդիրներ դնելով. «Քանի որ մենք հարևան երկրին անհամեմատ զիջում ենք, իսկ տուրիզմն ամենահեռանկարային բիզնես-ճյուղերից է համարվում»։ Մեր տեղեկություններով՝ տուրիզմի կոմիտեի ղեկավարի պաշտոնում Կարապետյանը տեսնում Է իր «մարդուն», այլ ոչ թե 2005-ից վարչության պետ Մեխակ Ապրեսյանին։ «Նա հազիվ վարչության պետ Է ձգում, ուր մնաց կոմիտե ղեկավարի։ Դա կարևորագույն ենթակաոուցվածք Է, որտեղ պետք Է ավելի պրոֆեսիոնալ, ուժեղ մասնագետ նշանակել, և այդպես Էլ կանի վարչապետը»,–ասաց մեր աղբյուրը»,–գրում է թերթը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել