Картинки по запросуՀունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Լոզանի պայմանագրի մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը վտանգավոր է համարում 2 երկրների հարաբերությունների և ամբողջ տարածաշրջանի համար, հայտնում է RIA Novօsti-ն:

Էրդողանը հինգշաբթի քննադատել է 1923 թվականի Լոզանի խաղաղ պայմանագիրը՝ որպես Թուրքիայի համար ոչ ձեռնտու: Հունաստանի քաղաքական մեկնաբանները հայտարարել են, որ ժամանակակից պատմության մեջ Թուրքիայի ղեկավարությունը առաջին անգամ է բացահայտորեն կասկածի տակ դնում Լոզանի պայմանագիրը և 2 երկրների միջև սահմանը:

Ցիպրասը արտաքին և պաշտպանության գործերով կառավարական խորհրդում (KYSEA) ուրբաթ օրը մեկնաբանել է Էրդողանի հայտարարությունը, հայտնում է վարչապետի մամլո ծառայությունը:

«Լոզանի պայմանագրի վիճարկումը, որը պարզ և վերջնական կարգավորել է հունա-թուրքական հարաբերությունները, Էգեյան ծովի և կղզիների կարգավիճակը, վտանգավոր է ինչպես 2 երկրների հարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանի համար: Անկախ իրական պատճառներից, որոնք առաջ են բերել նմանատիպ հայտարարություններ միջազգային իրավունքի վիճարկմամբ, Հունաստանը մտադիր չէ գնալու այդ ճանապարհով»,- հայտարարել է Ցիպրասը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել