Lurer.com-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը շնորհակալություն է հայտնել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուից:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում մադրիդյան և դորտմունդյան թիմերի միջև դիմակայութունից հետո Օբեմեյանգն ու Ռոնալդուն փոխանակվել են մարզաշապիկներով:

Պորտուգալացու մարզաշապիկը շատ է ուրախացրել Օբամեյանգի որդուն:

«Ռոնալդու, դու երջանկացրի որդուս»,- Ինսթագրամի իր էջում գրել է Օբամեյանգը և տեղադրել որդու լուսանկարը:

Հիշեցնենք, որ թիմերի միջև հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել