Tert.amLife-ը գրում է.

Tert.am Life-ին իր նոր ֆոտոշարքն է վստահել դերասանուհի, բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ Գայանե Ավետիսյանը:  

Ինչո՞ւ է դերասանուհին ֆոտոշարքի թեման ընտրել բնությունը, ինչպիսի՞ տղամարդ է պատկերացնում իր կողքին Գայանեն, այս և մյուս հարցերի պատասխանները Tert.am Life-ի հետ զրույցում:

 

-Նախորդ ֆոտոշարքը, որով ներկայացաք խիստ կերպարային էր, իսկ այս անգամ կիզակետը բնությունն է: Ինչո՞ւ:

- Այո, ճիշտ եք նախորդն ավելի բեմադրական էր, իսկ սա ներկայացնում է ինձ այնպիսին՝ ինչպիսին, որ կամ իրականում: Ֆոտոշարքում չկա դերասանուհին կամ խոսքերի հեղինակը, այլ ես եմ՝ Գայանե Ավետիսյանը: Բնությունը ինձ էներգետիկա և շատ հարցերի պատասխաններ է տալիս: Այստեղից էլ որոշեցի, որ շատ բնական ֆոտոշարք է լինելու: Ենթադրում եմ, որ ստացված է:

 

 

-Ֆոտոշարքի առաջին հատվածի գիծը կարմիրն է: Ինչո՞վ էր պայմանավորված գույնի ընտրությունը:

 

-Առաջ իմ գույնը կանաչն էր, իսկ վերջին շրջանում սկսել եմ կարմիրը  նախընտրել: Սիրում եմ մարդու բնական գեղեցկությունն ու բնական վիճակը, իսկ կարմիրը գալիս է հավասարակշռելու կանացիությունն ու բնության խաղերը: Նույնիսկ վարսահարդարի ու ոճաբանի չեմ դիմել, քանի որ ամբողջ շարքի գաղափարը բնականին մոտ լինելն է: Չեմ ցանկանում, որ ինձ ընկալեն որպես հեռուստաէկրանի մարդ: Լուսանկարների միջոցով արտահայտել եմ ներաշխարհս: Այսօր չափազանց շատ է շպարով փակված իրականությունը, իսկ ես բնության կողմնակից եմ:

 

-Կարծո՞ւմ եք, որ մարդիկ հեռացել են բնությունից:

-Հեռացել են ու այն էլ ինչպես: Կյանքը սկսել է շատ մակերեսային ընկալվել: Մարդկանց մեծամասնությունը սկսել է տեղ տալ զուտ արտաքինին: Ինքնակրթությամբ զբաղվելու հսկայական բաց է գոյացել: Մի անգամ տող կարդացի, որում ասվում էր՝ «Որոշ մարդիկ պետք է շպար կուլ տան, որ ներսից էլ գեղեցկանան»:

 

 

-Տաք կարմիրին հաջորդում է սառը կապույտը: Լուսանկարների այս գիծն ինչպե՞ս կմեկնաբանեք:

 

-Կմեկնաբանեմ հետևյալ կերպ՝  լուսանկարների այս գիծն արտահայտում է նրբությունը, որ կա իմ ներսում, այն շատ անգամ չի նկատվում, քանի որ ես այն ցույց չեմ տալիս: Կապույտում այնպիսին եմ՝  ինչպիսին ես իմ գրված տողերում եմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել