thumbs_b_c_e0d7ad2be7288b2c16074032757dfb89Araratnews.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին պատրաստվում է թեկնածություն դնել  հաջորդ տարվա նախագահական ընտրություններում: Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Սարկոզին խոսել է այն մասին, թե հատկապես ինչ ծրագրեր ունի նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում:

Նշել է, որ նախագահ դառնալու դեպքում առաջին հերթին կփորձի համոզել Անգլիային՝ դուրս չգալ Եվրամիությունից (ԵՄ): Երկրորդ կարևոր գործը, որ նախատեսում է անել Սարկոզին, դա Թուրքիայի հետ ընթացող եվրաինտեգրման բանակցությունների դադարեցումն է:

Ֆրանսիայի նախկին նախագահը մանրամասնել է, որ ծրագրում է նախապատրաստել Եվրամիության նոր պայմանագիր և Գերմանիայի աջակցությամբ այն ներկայացնել Անգլիային՝ առաջարկելով մնալ միությունում: Սարկոզին նշել է, որ չէր ցանկանա Թուրքիայի հետ անդամակցության բանակցություններ վարելիս կորցնել Եվրոպայի երկրորդ ամենամեծ տնտեսությունը:

Ընտրվելու դեպքում նախապատրաստվելիք նոր պայմանագրի շրջանակներում կդադարեցվեն բանակցությունները Թուրքիայի հետ:

«Գուցե եկել է ժամանակն ասելու, որ Թուրքիայի տեղը Ասիայում է: Ես հավատարիմ եվրոպացի եմ: Երբևէ չեմ մտածել  ԵՄ-ից դուրս գալու մասին, բայց ԵՄ-ն էլ պատշաճ կերպով չի աշխատում»,- հավելել է Սարկոզին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել