168.am-ը գրում է.

Ամերիկացի երգչուհի Մադոննան Facebook-ում գրառում է հրապարակել Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի հիշատակին: Նա գրառումն ուղեկցել է երեք նկարներով, որոնցից մեկը պատկերում է արգենտինական դրոշը:

«Այդ հիանալի մարդու՝ Շիմոն Պերեսի հիշատակին: Դուք եղել եք Խաղաղության խորհրդանիշ ոչ միայն Իսրայելի, այլեւ ամբողջ աշխարհի համար: Աստված օրհնի ձեզ»,- գրել է երգչուհին նախկին նախագահի հետ համատեղ լուսանկարի տակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել