Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը համարում է, որ նախընտրական քարոզարշավում իր գլխավոր մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը չափից արագ է հոգնում և ֆիզիկական ամրությամբ աչքի չի ընկնում: Այդ մասին միլիարդատերը չորեքշաբթի հայտարարել է Այովա նահանգում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:

Թրամփը ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ ինքը ամեն օր հանրային հանդիպումներ է ունեցել վերջին մեկ ամսվա ընթացքում:

«Ես անընդհատ այստեղ եմ հունիսի 16-ից: Իսկ դուք տեսե՞լ եք, թե քանի հանգստյան օր ունի Հիլարին»,- ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել