Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման «վտանգավոր նախադեպ» է անվանել կոնգրեսի ընդունած այն որոշումը, որը թույլ է տալիս 2001թ-ի սեպտեմբերի 11-ի զոհերի հարազատներին հայց ներկայացնել Սաուդյան Արաբիայի դեմ: 

Չորեքշաբթի ԱՄՆ-ի սենատն ու կոնգրեսի ներկայացուցիչների պալատը օրենք է ընդունել, որը թույլ է տալիս սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների զոհերի հարազատներին Սաուդյան Արաբիային դատի տալ, քանի որ հենց այդ երկրի քաղաքացիներ են եղել ահաբեկիչների մեծամասնությունը: Դրա հետ մեկտեղ, նաագահն անցած շաբաթ վետո էր դրել այդ օրինագծի վրա, սակայն կոնգրեսն առաջին անգամ կարողացել է այն հաղթահարել, քանի որ դրան աջակցել են դեմոկրատները՝ ի հեճուկս համակուսակից Օբամայի կարծիքի:

«Դա վտանգավոր նախադեպ է»,- հայտարարել է Օբաման զինվորականների հետ հանդիպման ժամանակ CNN հեռուստաալիքի եթերով:

Երկրի ղեկավարը պարզաբանել է, որ օրենքի ընդունումից հետո հատկապես արտերկրում ծառայություն անցկացնող ԱՄՆ զինվորականները կարող է համանման հայցերի օբյեկտ դառնալ այլ երկրների կողմից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել