Tert.am-ը գրում է.

Այսօր ՊԵԿ քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով քննիչ Տիգրան Հարությունյանը լրագրողներին տեղեկացրեց, որ սնանկ ճանաչված, ապա բիզնես գործունեություն ծավալած կինը ՊԵԿ աշխատակցի օգնությամբ պետությանը պատճառել է 60 մլն ՀՀ դրամի վնաս: Քաղաքացին բիզնես գործունեություն է ծավալել ԵԱՏՄ անդամ երկրներից բեռնափոխադրումներ և ներկրումներ անելով:

Թե ինչպես է իրականացվում նման կեղծիքը Tert.am-ը հարցրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանին:

«Ռուսաստանից ներկրվող ապրանքի վերաբերյալ գործող մի կազմակերպությունից վերցնում են թուղթը, մեկ այլ կազմակերպությունից վերցնում են ապրանքը, այստեղ տեղի է ունենում գների և ապրանքների տեսականու խեղաթյուրում: Իրականում ավտոմեքենայի մեջ լինում է ցորեն, բայց փաստաթղթում գրված է լինում կոմբիկորմ: Բնականաբար, մաքսային մարմիններին է ներկայացվում փաստաթղթում գրված ապրանքը, բայց մեքենայի մեջ լինում է ցորեն կամ մեկ այլ ապրանք»,- ներկայացրեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել