Lurer.com-ը գրում է.

Հալեպի Սուլեյմանիե շրջանում սեպտեմբերի 28-ի կեսօրին հրթիռակոծությունների հետևանքով զոհվել է 1969թ-ին ծնված հայուհի Սևան Հատատը: Այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը:

Զինված ահաբեկչական խմբավորումները սեպտեմբերի 28-ի առավոտից սկսել են ռմբակոծել Հալեպի Թիլել, Սեյիդ Ալի և Ազիզիե թաղամասերը:

Հրթիռակոծվել է նաև Ազիզիե հայաշատ թաղամասում գտնվող Հայ մարմնակրթական ընդհանուր միության դաշտը: Կատարվածի հետևանքով գրանցվել է երկու զոհ և տասը վիրավոր: ՀՄԸՄ դաշտում վիրավորվել է նաև Ջորջ Մութաֆյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել