Lurer.com-ը գրում է.

Շվեյցարիայի զինված ուժերի AS 332 Super Puma ուղղաթիռը Ալպերում վթարի է ենթարկվել: Ինչպես հաղորդում է Interfax-ը, Շվեյցարիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Ալդո Շելլենբերգը հայտնել է, որ վթարի հետևանքով մահացել են երկու օդաչուներ:

«Անձնակազմի ևս մեկ անդամ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց»,- նշել է Շելլենբերգը: Նա նաև հաղորդել է, որ ուղղաթիռն իրականացնում էր թռիչքը ԵԱՀԿ ստուգումների շրջանակներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել