1478046426Մալայզիական «Բոինգի» կործանումը հետաքննող միջազգային խումբը հաստատում է, որ օդանավը խոցած «Բուկ» զենիթա-հրթիռային համալիրը, որը Ուկրաինայի տարածք էր բերվել Ռուսաստանից, վերադարձել է Ռուսաստան 2014 թվականի հուլիսի 18-ի առավտյան՝ հայտարարել է Նիդերլանդների ազգային ոստիկանության կենտրոնական քննչական դեպարտամենտի ղեկավար Վիլբերտ Պաուլիսենը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։

«Մալայզիական ավիաուղիների» «Բոինգ 777»-ը, որը չվերթ էր իրականացնում Ամստերդամից Կուալա-Լամպուր, կործանվել է 2014 թվականի հուլիսի 17-ին Դոնեցկի մարզում։ Զոհվել էին օդանավում գտնված բոլոր 298 անձինք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել