Asekose.am-ը գրում է.

Ըստ ասեկոսեների`սցենարիստ, դերասանուհի Դիանա Գրիգորյանը նամակ է գրել նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին`խնդրելով գումար հատկացնել պատմական սերիալ նկարահանելու համար: Բլոգերներից մեկը նաև նշել է, որ հենց այդ խնդրով Կարեն Կարապետյանն անհապաղ իր մոտ է կանչել Դիանային:

Asekose.am-ը կապ հաստատեց  Դիանայի հետ, ով զրույցում հաստատեց տեղեկության միայն մի մասը.

«Այն, որ ես գեղարվեստական և պատմական ֆիլմ ցանկանում եմ նկարահանել, իրողություն է, բայց ինչ վերաբերում է նրան, որ ես այդ հարցով դիմում եմ որևէ մեկին`պարզապես սուտ է: Նման բան չկա, անհիմն խոսակցություններ են»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց Դիանա Գրիգորյանը:

Սցենարիստը ամեն դեպքում չցանկացավ մանրամասնել ու պատմել ֆիլմի մասին:

«Ես չեմ ցանկանում խոսել ու մանրամասներ ասել նոր ֆիլմի մասին: Երբ մարդիկ խոսում են բաներ, հեքիաթներ են պատմում, որոնք չգիտես՝ որտեղից են վերցնում, իմաստ չկա, որ ես ինչ որ բան ասեմ: Թող շարունակեն իրենք իրենց հետևություններ անել ու հեքիաթներ արձանագրել: Իսկ ես հուսով եմ, որ շուտով կիրականացնեմ իմ վաղեմի ցանկությունն ու միայն այդ ժամանակ կցանկանամ խոսել»,- նշեց Դիանա Գրիգորյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել