maxresdefaultiPhone 7 և 7 Plus սմարթֆոնների տերերը Apple-ի աջակցության ֆորումներում զանգվածաբար բողոքներ են հրապարակում հեռախոսազրույցի ընթացքում ձայնի որակից: Այդպիսի բողոքներ ստանալով՝ ընկերությունը առաջարկում է սարքերը ուղարկել վերանորոգման:

Դա iPhone 7 և 7 Plus սմարթֆոնների տերերի մոտ ծագած առաջին խնդիրը չէ: Մի քանի օր առաջ սարքերի տերերը սկսել էին բողոքել, որ սմարթֆոնը բջջային ցանցը չի տեսնում «ավիառեժիմի» անջատումից հետո: Ընկերությունը խորհուրդ է տվել օգտագործողներին այդպիսի դեպքերում վերբեռնել սարքը, և եթե դա չօգնի, SIM քարտը հանել ու վերատեղադրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել