1864585_385Ահաբեկիչների զինված ջոկատները նորից գրավել են Հալեպի հյուսիսարևելյան արվարձանում գտնվող պաղեստինցի փախստականների՝ նախօրեին ազատագրված Հանդարաթ ճամբարի մեծ մասը, տեղեկացնում է RIA Novosti-ն՝ հղում անելով «Ալ-Քուդս» խմբավորման ներկայացուցչին:

«Ահաբեկիչները հարձակվել են գիշերով, միանգամից երեք ուղղությամբ՝ նախապես ուժգին կրակ բացելով ականանետներից: Մենք ստիպված եղանք հանձնել ճամբարի մեծ մասը»,- ասել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ սիրիական բանակը և «Ալ-Քուդս» խմբավորումը շաբաթ օրը ամբողջովին ազատագրել էին Հանդարաթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել